Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2024
Принят
Կապան համայնքի ավագանի
Дата принятия
14.02.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
14.02.2024
Дата вступления в силу
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թ. N 7-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեոտւթյան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի Կապանի համայնքի ավագանին որոշում է

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում տնային կենդանիներ պահելու կարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից:

 

Կողմ( 19 )`

 

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________

 

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


2024 թ. փետրվարի 14
ք. Կապան

 

 

Հավելված

Կապան համայնքի ավագանու

«14» փետրվարի 2024 թվականի

N 7-Ն որոշման

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Կապան քաղաքում տնային կենդանիներ պահելու կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են տնային կենդանիներ պահելու հետ կապված հարաբերությունները և տարածվում են Կապան քաղաքում գտնվող տնային կենդանիներ տիրապետող (պահող) ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Սույն կարգի դրույթները տարածվում են բացառապես քաղաքային բնակավայրերում կենդանիներ պահելու իրավահարաբերությունների վրա:

2. Սույն Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տնային կենդանի (այսուհետ՝ կենդանի)՝ սույն Կարգի իմաստով նշված հասկացությունը կիրառելի է միայն շների և կատուների համար

2) գյուղատնտեսական տնային կենդանի՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ, խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ և այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով)

3) տնային կենդանի տիրապետող (այսուհետ՝ տիրապետող)՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում հսկողության կամ խնամքի ներքո գտնվում է կենդանին.

4) տնային կենդանիների նույնականացում՝ տնային կենդանիների վրա ամրացված նույնականացման յուրահատուկ, չկրկնվող համարներին համապատասխան կենդանիների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կենդանիների մասին տվյալների հաշվառում, ինչը հնարավորություն է ընձեռում անհատականացնել կենդանիներին: Տնային կենդանիների վրա նույնականացման չկրկնվող համարներն ամրացվում են համայնքային անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության միջոցով՝ կենդանու մարմնի որոշակի մասում ծածկագրավորված տեղեկություն պարունակող հատուկ էլեկտրոնային միկրոչիպի՝ կրիչի ներարկման կամ դաջվածքի միջոցով.

5) տնային կենդանիներ պահելու թույլտվություն՝ համայնքի ղեկավարի կողմից սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան տրված թույլտվություն:

 

2. Տիրապետողի իրավունքները և պարտականությունները

 

3. Տիրապետողն իրավունք ունի՝

1) հիմնել կենդանիների տիրապետողների կազմակերպություն և (կամ) անդամակցել դրան,

2) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ,

3) սույն Կարգով նախատեսված այլ իրավունքներ:

4. Տիրապետողը պարտավոր է՝

1) սույն Կարգին համապատասխան 15-օրյա ժամկետում իրականացնել նոր ձեռք բերված կենդանու հաշվառումը,

2) կենդանուն պահել դրա կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան և ապահովել սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրա պահանջները,

3) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ իրականացնել կենդանու տարեկան պատվաստումը կատաղության դեմ,

4) անհապաղ անասնաբուժական կամ առողջապահական կազմակերպություններին հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանը վնաս հասցնելու մասին և զննման ու կարանտինային հսկողության իրականացման համար կենդանուն տեղափոխել մոտակա անասնաբուժական կազմակերպություն,

5) անհապաղ անասնաբուժական կազմակերպությանը հայտնել կենդանու կատաղության հիվանդության կասկածի մասին և մինչ անասնաբույժ – մասնագետի ժամանումը մեկուսացնել կենդանուն,

6) կենդանու հիվանդությունների կանխման նպատակով իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ,

7) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաև հանգստյան կանաչ գոտիների աղտոտումը,

8) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում փոխանցել այլ անձի,

9) արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության,

10) կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

11) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում՝ շներին առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս չհանել,

12) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տիրապետողի համար սահմանված նորմերը և կանոնները:

 

3. Կենդանիների հաշվառումը

 

5. Կենդանիների հաշվառումն իրականացվում է մարդկանց և կենդանիների համար հատկապես վտանգավոր և վարակիչ հիվանդությունների հայտնաբերման, վարակված կենդանիների հայտնաբերման ու պրոֆիլակտիկայի ենթարկելու նպատակով:

6. Կենդանիները հաշվառման են ենթակա սկսած վեց ամսական հասակից:

7. Հաշվառման ենթակա չեն մանր կենդանիներն ու թռչունները, որոնք պահվում են դեկորատիվ նպատակով։

8. Հաշվառումն իրականացնում է համայնքի ղեկավարը՝ կենդանիների քանակի և դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների և շահերի հաշվառմամբ, կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման և կատարման նպատակով:

9. Կենդանիների հաշվառումն իրականացվում է դրանց ձեռքբերման կամ Կապան քաղաքի տարածք ներմուծման պահից 15-օրյա ժամկետում:

10. Հաշվառման արդյունքում տիրապետողին տրվում է գրանցման վկայական և նույնականացման համար: Հաշվառման մասին նշում է կատարվում կենդանիների հաշվառման գրքում:

11. Կենդանու նույնականացման համարը նշվում է կենդանու վզնոցի վրա:

12. Կենդանու հաշվառման ժամանակ տիրապետողը պարտադիր պետք է ծանուցվի կանոնների մասին, ինչը հավաստվում է տիրապետողի ստորագրությամբ: Տիրապետողն իրավունք ունի հաշվառող մարմնից անվճար տեղեկություններ ստանալ այն վայրերի մասին, որտեղ ինքն իրավունք ունի կազմակերպել կենդանու զբոսանքը կամ արոտը, ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ թույլատրված է կենդանիների թաղումը:

13. Կենդանու մահվան կամ սպանդի դեպքում կենդանու տիրապետողը պարտավոր է հաշվառող մարմնին հանձնել գրանցման վկայականը, ինչի մասին նշում է կատարվում գրանցման գրքում:

14. Կենդանուն այլ անձի տիրապետությանը հանձնելու դեպքում կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու համար նոր տիրապետողին են հանձնվում կենդանուն նույնականացնող համարի նշումով կենդանու վզնոցը և գրանցման վկայականը:

15. Գրանցման գրքույկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) գրառման հերթական համարը և հաշվառման տարեթիվը,

2) տիրապետողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները,

3) կենդանու տեսակը, անունը, սեռը, գույնը, ցեղատեսակը, ծննդյան թիվը (եթե հայտնի է),

4) գրանցման վկայականի տրամադրման ամսաթիվը և հերթական համարը,

5) կենդանու նույնականացման համարը,

6) տիրապետողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը,

 16. Գրանցման վկայականի կորստյան դեպքում տիրապետողի դիմումի հիման վրա նրան տրվում է գրանցման նոր վկայական:

 

4. Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները

 

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներին պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել օրենսդրությունը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

18. Բնակելի շենքերում կենդանիներ մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմանները:

19. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում կենդանիներ պահելն արգելվում է:

20. Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատկացված տարածքներում: Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների:

21. Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը:

22. Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝

1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշի կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ՝ ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ:

2) մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում ագրեսիվ շանը պահել դնչկալով:

23. Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով, տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա:

24. Տիրապետողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել դրանց կենսագործունեության արդյունքները:

25. Շներ տիրապետողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված իրենց պատկանող տարածքներում կամ մեկուսացման շինություններում:

26. Հասարակական վայրերում (խանութների հարևանությամբ, այգիներում, կայարաններում, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում և այլն) կենդանիների վաճառքն արգելվում է:

27. Տիրապետողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով: Շները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր առանց ցեղատեսակի շների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում:

28. Արգելվում է՝

1) կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների դեմ,

2) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել,

3) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցում,

4) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն,

5) հարբած անձանց և 14 տարին չլրացած անչափահասներին 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը,

6) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի:

 

5. Կենդանիների դիերի թաղումը և թափոնումը

 

29. Տիրապետողները իրավունք ունեն թաղելու և թափոնելու իրենց պատկանող կենդանիների դիերը:

30. Կենդանիների դիերի թաղումն իրականացվում է այդ նպատակով Կապան համայնքի ղեկավարի կողմից առանձնացված վայրերում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան:

 

6. Գյուղատնտեսական տնային կենդանիներ պահելու առանձնահատկությունները

 

31. Գյուղատնտեսական տնային կենդանիներ պահելու վերաբերյալ սույն կանոնների դրույթները տարածվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին:

32. Կենդանիների զբոսանքը կամ արոտը կարող է կազմակերպվել տիրապետող անձի հսկողության ներքո՝ միայն դրա համար նախատեսված վայրերում:

33. Արգելվում է կենդանու ազատ կամ կապված արոտը դրա համար չնախատեսված վայրերում (փողոց, զբոսայգի, պուրակ, տնամերձ տարածք և այլն):

34. Տիրապետողները պարտավոր են հիվանդությունների կանխման նպատակով ապահովել համապատասխան անասնաբուժական միջոցառումների իրականացումը, թույլ չտալ շրջակա միջավայրի աղտոտումը կենդանիների կենսագործունեության արդյունքներում:

 

7. Կանոնները խախտելու պատասխանատվությունը

 

35. Սույն կանոնների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

 

8. Անցումային դրույթներ

 

36. Տիրապետողները պարտավոր են հաշվառել իրենց տիրապետության ներքո գտնվող կենդանիներին՝ Կանոններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան