Գլխավոր տեղեկություն
Номер
N 8-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2024
Принят
Կապան համայնքի ավագանի
Дата принятия
14.02.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
14.02.2024
Дата вступления в силу
17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թ. N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետով՝ Կապանի համայնքի ավագանին որոշում է

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (19)`

 

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________

 

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

2024թ. փետրվարի 14

ք. Կապան

 

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

2024թ․ փետրվարի 14-ի N 8-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24։00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, արտաքին գովազդ տեղադրելու, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության, հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ դիմումատու) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի ձև N 1-ին համապատասխան:

3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` էլեկտրոնային (Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են՝

1) անձը հաստատող փաստաթղթի՝ դիմումատուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը,

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի նկատմամբ դիմումատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը,

4. Դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով:

5. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճենը։

6. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) առևտրային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքի լուսանկարը,

2) էսքիզային առաջարկ (ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

7. Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։

8. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենը։

9. Համայնքի տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի և ներդիրի պատճենը,

2) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը,

3) հայտատուին պատկանող մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող ավտոմեքենաների ցանկը։

10. Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամ դրա կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) ապրանքային նշանի վկայագրի պատճենը՝ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշանում օգտագործելու դեպքում։

11. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) Տվյալ օբյեկտում հանրային սննդի կազմակերպման ու իրականացման թույլտվության պատճենը։

12. Հաստատված թույլտվությունը (ձև N 1) հայտատուին է հանձնվում Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որը տրվում է հայտատուի կողմից ընթացիկ տարվա` հայտում նշված ժամանակահատվածին և վճարված տեղական տուրքին համապատասխան։

13. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։

14. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մերժվում է հայտի մուտքագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե

1) դիմումատուի կողմից սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,

15. Հայտը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2024 թվական: