ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1022-Ա |
«15» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՔԱՆԱՔԵՌ 9-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՎԻԳԵՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 35.17ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մանուշ Գրիգորի Ավագյանի (ծնված 28.01.1945թ.) և Վահագն Վիգենի Ավագյանի (ծնված 30.04.1978թ.) դիմումը (25.10.2022թ. Դ-95680-22)։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 9-րդ փողոց հ.48 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1312.37քմ, որից 977.2քմ մակերեսով հողամասը Մանուշ Գրիգորի Ավագյանին և Վահագն Վիգենի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.07.2022թ. հ.06072022-01-0488 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 31.03.2023թ. հ.ԱՏ-31032023-01-1102, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.07.2023թ. հ.10021 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.09.2023թ. հ.20-Ել-Դ-95680-22 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 9-րդ փողոց հ.48 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով:
1. Վերականգնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 9-րդ փողոց հ.48 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանուշ Գրիգորի Ավագյանի, Վահագն Վիգենի Ավագյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 977.2քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 335.17քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 35.17քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մանուշ Գրիգորի Ավագյանին և Վահագն Վիգենի Ավագյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Մանուշ Գրիգորի Ավագյանի և Վահագն Վիգենի Ավագյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5. Ընդունել ի գիտություն, որ.
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։
Տ. Ավինյան |