Գլխավոր տեղեկություն
Номер
N 990-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 15.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
16.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 990-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 10.01.2024 թվականին հայտարարվել է ԵՔ- ԳՀԾՁԲ-24/56 ծածկագրով Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ, որին գնման հայտ են ներկայացրել թվով 3 մասնակիցներ:

Ընթացակարգի շրջանակներում գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետը, հարցում է կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե՝ ընթացակարգի մասնակիցների քաղաքաշինության բնագավառում նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության իրականացման գործող լիցենզիա ունենալու վերաբերյալ: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 06.02.2024 թ. N 8403-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության գնման ընթացակարգի մասնակից՝«Գիդէպինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չունի համապատասխան լիցենզիա:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի հ. 596-Ն որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 8-րդ կետի՝ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են կատարել միայն համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, իսկ «Գիդէպինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չունի համապատասխան լիցենզիա՝ գնահատող հանձնաժողովը մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է՝ ընթացակարգի ընտրված մասնակից ճանաչելով հաջորդ տեղ զբաղեցրած համապատասխան լիցենզիա ունեցող մասնակցին:

Ընթացակարգի կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 05.03.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Գիդէպինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Ընդունել ի գիտություն, որ Մասնակցի կողմից ԵՔ-ԳՀԾՁԲ-24/56 ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում հայտի ապահովման գումարը վճարելու դեպքում՝ Մասնակիցը սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում չի ներառվում:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան