Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-25-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.06.2009-14.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.16/3(669) Հոդ.62
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2009
Дата вступления в силу
08.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀO-304 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը

 

Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից և այլ իրավական ակտերից:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանի քաղաքապետի)» բառերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-25-Ն