ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 527-Ա |
«13» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 8-րդ մասին, 83-րդ հոդվածի 3-րդ մասին, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`
1. Երևան քաղաքի ավագանու «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2. Հաստատել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները` համաձայն հ.1 և հ. 2 հավելվածների:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Սուրեն Գրիգորյանին:
4. Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետին`
1) Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Փաստ» օրաթերթում հրապարակել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև ապահովել դրանց փակցնելը Երևանի քաղաքապետարանի երկու վարչական շենքերում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում.
2) Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագծերը և դրանց ընդունման հիմնավորումը:
6. Վարչական շրջանների ղեկավարներին՝ վարչական շրջանում կազմակերպել հանրային բաց լսումներ, հրավիրել բնակիչներին, կրթական, մասնագիտական և այլ գործունեություն ծավալող մարդկանց, ներկայացնել ավագանու որոշումների նախագծերը, հավաքագրել առաջարկությունները և դիտողությունները, վարչական շրջանի կողմից դրանցից յուրաքանչյուրին տալ համապատասխան եզրակացություն և այդ ամբողջ տեղեկատվությունն արձանագրության տեսքով տրամադրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը՝ մինչև ս․թ․ փետրվարի 27-ը։
7. Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի քարտուղարին՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում (www.e-draft.am) հրապարակել «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության, ֆինանսական, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Գրիգորյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված հ.1 Երևանի քաղաքապետի 2024 թ. փետրվարի 13-ի N 527-Ա որոշման |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Հավելված հ.2 Երևանի քաղաքապետի 2024 թ. փետրվարի 13-ի N 527-Ա որոշման |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|