Գլխավոր տեղեկություն
Номер
N 1012-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1012-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՅ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.33 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.03.24 N 1225-Ա)

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Նարինե Ամատունու դիմումը` Նոյ թաղամասի հ.33 հասցեում Քրիստինե Ղուշչյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու մասին, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2022թ. թիվ ԵԴ/4347/02/22 վճիռը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոյ թաղամասի հ.33 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում 400.0քմ, որքան որ ամրագրված է վերը նշված վճռում։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում։

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.07.2023թ. եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նոյ թաղամասի հ.33 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն, Նոյ թաղամասի հ.33 հասցեում գտնվող` 400.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան