ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2024 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.
«12) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 12 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 15-ի N 214-Ն որոշման |
|
«Հավելված N 12 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
NN ը/կ |
Նկարագրությունը |
Գումարը (դրամ) |
1. |
Հողի գնում |
300,000,000 |
2. |
Անշարժ գույքի գնում |
700,000,000 |
3. |
Շարժական գույքի գնում |
35,000,000 |
4. |
Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ |
2,000,000 |
5. |
Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ |
1,200,000 |
6. |
Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում |
5,000,000 |
7. |
Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում |
3,000,000 |
8. |
Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում |
35,000,000 |
9. |
Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ |
2,000,000 |
10. |
Թարգմանչական, համանման այլ ծառայություններ |
500,000 |
11. |
Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ |
30,000,000 |
12. |
Վարձակալություն |
12,000,000 |
13. |
Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ |
3,000,000 |
14. |
Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ |
5,000,000 |
15. |
Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ |
2,000,000 |
16. |
Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ |
30,000,000 |
17. |
Գնահատման, միջնորդական ծառայություններ |
3,000,000 |
18. |
Վառելիք (10,000 լիտր_ |
5,000,000 |
19. |
Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ |
100,000,000 |
20. |
Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում |
2,000,000 |
21. |
Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում |
500,000 |
22. |
Միջոցառումների կազմակերպում |
1,000,000 |
23. |
Փորձագիտական, ուսումնական ծառայություններ |
7,000,000 |
24. |
Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ |
5,000,000 |
25. |
Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում |
15,000,000 |
26. |
Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում |
150,000,000 |
27. |
Ազգային պարկի վարձակալություն |
17,600,000 |
28. |
Կանաչապատման ծառայություն |
30,000,000 |
1,501,800,000 |
«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|