ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 137-Ա որոշման |
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի 2-րդ հոդված |
2. |
«Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի 2-րդ հոդված |
3. |
«Վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի 2-րդ հոդված |
4. |
«Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի 2-րդ հոդված |
5. |
«Անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստ- ման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-297-Ն օրենքի 2-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|