Գլխավոր տեղեկություն
Номер
N 511-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
09.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.02.2024
Дата вступления в силу
15.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 511-Ա

«09» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՑԱԽ» ԹԱՂԱՄԱՍԻ Հ.61 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Ադամյանի լիազորված անձ Լուսինե Շախբազյանի դիմումը` «Արցախ» թաղամասի հ.61 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.10.1994թ. հ.41/7 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.07.2023թ. հ.Հ-8894, 25.12.2023թ. հ.Հ-16972 տեղեկանքները, 20.11.2023թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.11.2023թ. հ.27315 վկայագիրը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ «Արցախ» թաղամասի հ.61 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 414.0քմ՝ փաստաթղթերում ամրագրված՝ 430.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.01.2024թ. հ.Դ-163326-23, 26.01.2024թ. հ.Ն/4191-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ «Արցախ» թաղամասի հ.61 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 414.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ «Արցախ» թաղամասի հ.61 հասցեում գտնվող 414.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան