Գլխավոր տեղեկություն
Номер
N 489-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 09.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.02.2024
Дата вступления в силу
10.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 489-Ա

«08» փետրվարի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «Ստրոյ Շին 22» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի ապրիլի 3-ին կնքված հ.«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/26» ծածկագրով կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 Հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի /արխիվի/ թվով 1-ին սենյակի վերանորոգման աշխատանքները (այսուհետ՝ աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից պայմանագրով Պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրացման արդյունքում պարզվել է, որ Կապալառուի կողմից չեն պահպանվել պայմանագրի 1.2 կետով սահմանված աշխատանքների կատարման պահանջները:

Մասնավորապես՝ 18.07.2023 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Ստրոյ Շին 22» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի ապրիլի 3-ին կնքված հ. «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/26» ծածկագրով կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կատարման ժամկետն ավարտվել է, ուստի 25.10.2023թ. և 16.01.2024թ., «Ստրոյ Շին 22» ՍՊ ընկերությանն են հասցեագրվել համապատասխանաբար թիվ 16/193177-23, 16/6401-24 գրությունները՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, իսկ 16.01.2024թ. թիվ 16/6401-24 գրությամբ սահմանվել է ողջամիտ ժամկետ՝ մինչև սույն թվականի հունվարի 18-ը Պայմանագրի N 1 Հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի /արխիվի/ թվով 1-ին սենյակի վերանորոգման աշխատանքները կատարելու մասին, այնինչ ներկայացված գրություններին որևէ ընթացք չի տրվել և «Ստրոյ Շին 22» ՍՊ ընկերության կողմից՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի /արխիվի/ թվով 1-ին սենյակի հակահրդեհային համակարգի և մուտքի դռան տեղադրման աշխատանքները չեն իրականացվել:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև պայմանագրի 3.1.4-րդ կետի «բ» ենթակետի պահանջով՝ միակողմանի /մասնակի/ լուծել է կնքված պայմանագիրը։ Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում 2024 թվականի հունվարի 31-ին և պայմանագիրը սույն թվականի փետրվարի 1-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.

1. «Ստրոյ Շին 22» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ