Գլխավոր տեղեկություն
Номер
N 181-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2024
Дата вступления в силу
09.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2024 թվականի N 181-Ա

 

«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը, 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ և 17-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):

2. Սահմանել, որ՝

1) ընկերությունը հանդիսանալու է կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականություններն ընկերությանն են անցնում փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3. Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Արզնու խճուղի 10 հասցեում գտնվող, 1.016.759.431,0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 14622,63 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինությունները, ինչպես նաև այդ շենք-շինությունների զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 6,51007 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը` 03092020-07-0038, գրանցված` 03.09.2020 թ.) հետ վերցնել կազմակերպությունից` լուծելով կազմակերպության հետ կնքված տվյալ գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը, և անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:

5. Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված տրանսպորտային միջոցները հետ վերցնել կազմակերպությունից և անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:

6. Կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ամբողջ շարժական գույքը հետ վերցնել կազմակերպությունից և անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝

1) հաստատել վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը.

2) հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, կանոնադրական կապիտալի չափը.

3) հաստատել ընկերության կանոնադրությունը.

4) ձևավորել ընկերության գործադիր մարմին կամ նշանակել գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար.

5) ապահովել ընկերության պետական գրանցումը.

6) ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում լուծել կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ պայմանագրի դադարեցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.

2) ընկերության ստեղծումից հետո 3-ամսյա ժամկետում ապահովել`

ա. ընկերության հետ սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի և 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին,

բ. սույն որոշման 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

գ. տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը` այդ աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 8-ի N 181-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Թողարկման տարեթիվը

Պետհամարանիշը

Սկզբնական արժեքը (դրամ)

Մնացորդային արժեքը (դրամ)

Նույնացման համարը

1.

Պեժո Փարթներ 1.9 D

2010

977 AF 61

6.245.191,0

37.775,5

KB289318

2.

Միցուբիշի Քանթեր

Ֆուսո 3.9 TD

2014

401 SS 60

76.980.000,0

13.346.294,1

HB652693

3.

Ռենո լոգան

2011

174 UL 64

4.125.000,0

536.250,0

VI1FSR81545243160

4.

Ռենո դասթեր

2014

059 LL 60

7.900.000,0

3.950.000,0

VF 1HSRC9N50872332

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան