ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 639-Ա |
«20» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 25.01.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/34» ծածկագրով թեք լանջավոր տանիքների նյութերի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. ներկայացված թիվ 1 հավելվածում սխալ են նշվել գնման ընթացակարգի ծածկագիրը, պատվիրատուի անվանումը, բացակայել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը:
Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 08.02.2024 թվականին ծանուցվել էր Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի արձանագրած անհամապատասխանությունները չի շտկվել:
Գնահատող հանձնաժողովը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:
Գնահատող հանձնաժողովը գնման ընթացակարգը հայտարարել է չկայացած՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
Ընթացակարգի չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 14.02.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|