Գլխավոր տեղեկություն
Номер
N 962-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 15.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
13.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
13.03.2024
Дата вступления в силу
16.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 962-Ա

«13» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Մարությանի լ/ա Հայկուշ Տաշչյանի դիմումը` Խորենացու փողոցի հ.80 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գայանե Մարությանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21102022-01-0318 վկայական) գործառական նշանակությունը ոչ բնակելի սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.10.2023թ. հ.Դ-119381-23 եզրակացությունը.

(նախաբանը փոփ. 21.03.24 N 1066-Ա)

1. Խորենացու փողոցի հ.80 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գայանե Մարությանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի՝ 101.56քմ մակերեսով /ըստ չափագրության/ հատվածի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել ոչ բնակելի և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /որպես հասարակական/՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան