Գլխավոր տեղեկություն
Номер
N 201-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (26.03.2024-04.09.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.03.2024
Дата вступления в силу
26.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 201-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,146,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքների զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02636688) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային տարածքի վարձակալություն՝ ամսական 4,306,502 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 02636688) 2020 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ թիվ AGBU/F-034-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ ամսական 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրային ապահովման ծառայությունների մատուցում՝ ամսական 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Սիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01282006) 2023 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ թիվ 3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի, կենցաղային և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03520262) 2018 թվականի ապրիլի 4-ին կնքված՝ N 033041812185 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման աշխատանքների իրականացում՝ 36,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված՝ N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Դիջիթեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02260425) 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված՝ N U-27/10/2022-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 5,464,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01560406) 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված՝ N 24-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խորհրդատվական և սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 58,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02847546) 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 090/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի կամ բենզինի կտրոնների ձեռքբերում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2019 թվականի մարտի 1-ին կնքված՝ N 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային կապի ծառայությունների մատուցում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված՝ N 21435204 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մոբայլ ինտերնետ ծառայությունների մատուցում` ամսական 22,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 22583941 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում` ամսական 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 201-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1․

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացվող կրթական միջոցառումներ։ Հիմնադրամը ակտիվորեն իրականացնում է նաև ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման միջոցառումներ համայնքներում։

Անհատույց հիմունքներով իրականացվող կրթական միջոցառումների նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

Առողջապահական միջոցառումների նպատակն է պահպանել և բարելավել շահառու համայնքներում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը՝ շեշտադրելով առողջ ապրելակերպի խրախուսումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը ու դրանց հասանելիության ապահովումը:

Երեխայի և ընտանիքի աջակցության միջոցառումների նպատակն է ստեղծել վաղ հասակում երեխայի զարգացման համար անհրաժեշտ և բարենպաստ միջավայր երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների միջոցով։

Տնտեսական միջոցառումների նպատակն է զարկ տալ բնակավայրերում տնտեսության զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը և հետագա ամրապնդմանը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի բարեկարգման նպատակն է նպաստել համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։

Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման միջոցառումների նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3․

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն

4․

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ.Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Արագածոտնի մարզեր Համայնքային զարգացում

6․

Ծրագրի բյուջեն

2,146,500,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան, Արմավիր և Մեծամոր համայնքների բնակիչները, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ալավերդի և Վանաձոր համայնքների բնակիչները, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքների բնակիչները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Անի և Ախուրյան համայնքների բնակիչները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքների բնակիչները

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կրթական միջոցառումներ՝ ընդամենը 77,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ արտադասարանական խմբակների աշխատանքի կազմակերպման համար նախատեսված նյութերի և պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 1,500,000 դրամ,

բ․ տպագրական և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 10,000,000 դրամ,

գ․ երիտասարդների հզորացման և կրթական այլ միջոցառումների համար տրանսպորտային ծառայության, տարածքի վարձակալություն և սննդի ձեռքբերում՝ ընդամենը 10,000,000 դրամ,

դ․ կրթաթոշակառուների վերապատրաստումների և ավարտական միջոցառումների իրականացում, դրանց համար անհրաժեշտ այլ պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 55,500,000 դրամ։

2) առողջապահական միջոցառումներ՝ ընդամենը 43,800,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ բժշկական գործիքների, պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 8,000,000 դրամ,

բ․ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների ատամների խնամքի համար նախատեսված ատամակայանների վերանորոգում, վերազինում՝ ընդամենը 3,000,000 դրամ,

գ․ «Դսեղի առողջության կենտրոնի» համար բժշկական սարքավորումների, բժշկական գործիքների և բժշկական պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 10,000,000 դրամ,

դ․ «Դսեղի առողջության կենտրոն»-ի համար ոչ բժշկական պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 4,500,000 դրամ,

ե․ «Դսեղի առողջության կենտրոնի»-ի համար կոմունալ, գազամատակարարման, էներգամատակարարման, կապի ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 18,000,000 դրամ,

զ․ «Դսեղի առողջության կենտրոն»-ի տպագրական աշխատանքների իրականացում` ընդամենը 300,000 դրամ:

3) երեխայի և ընտանիքի աջակցության միջոցառումներ՝ ընդամենը 49,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության համար ընթացիկ նյութերի, պարագաների, այլ գույքի ձեռքբերում՝ ընդամենը 16,000,000 դրամ,

բ․ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների համար տպագրական նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 1,000,000 դրամ,

գ․ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների միջոցառումների համար անհրաժեշտ նյութերի և պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 22,000,000 դրամ,

դ․ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստումների իրականացում՝ ընդամենը 10,000,000 դրամ,

4) տնտեսական միջոցառումներ՝ ընդամենը 37,100,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ 2 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ ընդամենը 14,000,000 դրամ,

բ․ մեղվապահության զարգացման շրջանակներում վերապատրաստումների իրականացում՝ ընդամենը 1,600,000 դրամ,

գ․ մեղվափեթակների և այլ նյութերի ու պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 15,000,000 դրամ,

դ․ մեղրի տպագրական և փաթեթավորման համար նախատեսված նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 1,500,000 դրամ,

ե․ մեղվաբուծության ծրագրի շրջանակում ստացված արտադրանքի հանրայնացման միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ ընդամենը 5,000,000 դրամ։

5) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցառումներ՝ ընդամենը 886,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ կրթական նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 30,000,000 դրամ,

բ․ նորարարական նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 8,000,000 դրամ,

գ․ ուսուցման կառավարման հարթակի հետ կապված սերվերների ձեռքբերում և ծրագրային ապահովումների իրականացում՝ ընդամենը 12,000,000 դրամ,

դ․ համակարգիչների ձեռքբերում՝ ընդամենը 21,000,000 դրամ,

ե․ կրթական նախագծերի համար ուսուցողական և տնտեսական նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 15,000,000 դրամ,

զ․ երեխաների տեղափոխման համար տրանսպորտային ծախսերի իրականացում՝ ընդամենը 432,000,000 դրամ,

է․ տրանսպորտային շարժակազմի ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 300,000,000 դրամ, ը․ ուսուցողական ջերմոցի կառուցում՝ ընդամենը 14,000,000 դրամ,

թ․ կենտրոնի ընդլայնման հետ կապված էլեկտրական, սեպտիկ և այլ համակարգերի վերազինում՝ ընդամենը 30,000,000 դրամ,

ժ․ ինտերնետային և հեռախոսային կապի ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 9,000,000 դրամ,

ի․ կենտրոնի ջրամատակարարման, գազամատակարարման, էներգետիկ ցանցի միացման և էներգամատակարարման ծառայությունների հետ կապված ծախսերի իրականացում՝ ընդամենը 15,000,000 դրամ:

6) ենթակառուցվածքների միջոցառումներ՝ ընդամենը 544,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝

ա․ Դեբետ գյուղից դեպի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն եկող հիմնական գազատարի վերանորոգում` ընդամենը 2,000,000 դրամ,

բ․ Վահագնի համայնքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ այցելուների կենտրոնի էլեկտրահաղորդակցման նոր գծի նախագծում, կառուցում և տրանսֆորմատորի ձեռքբերում՝ ընդամենը 15,000,000 դրամ,

գ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի էվակուացիոն ելքի ջրամեկուսացում` ընդամենը 15,000,000 դրամ,

դ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի ոռոգման համակարգի կառուցում՝ ընդամենը 55,000,000 դրամ,

ե․ պահակետի վերանորոգում և վերազինում՝ ընդամենը 3,000,000,

զ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մուտքի և շարժի վերահսկման համակարգի ձեռքբերում և ներդրում` ընդամենը 15,000,000,

է․ տրանսպորտի շարժակազմում մուտքի և շարժի վերահսկման համակարգի ներդրում՝ ընդամենը 7,000,000,

ը․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում նոր վերելակի տեղադրում՝ ընդամենը 20,000,000 դրամ,

թ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի նոր մաստեր պլանի պատվիրում` ընդամենը 5,000,000 դրամ,

ժ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի պահեստի շենքի կառուցում՝ ընդամենը 20,000,000 դրամ,

ի․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ֆասադային վերանորոգումներ, հատակի փոխարինման աշխատանքներ՝ ընդամենը 22,000,000 դրամ,

լ․ ջրի բաշխիչ համակարգի կարգաբերիչ մեխանիզմի արդիականացում` ընդամենը 10,000,000 դրամ,

խ․ տրանսպորտային ավտոկայանատեղիի կառուցում՝ ընդամենը 15,000,000 դրամ,

ծ․ էլեկտրական մեքենաների լիցքավորիչների կայանի տեղադրում՝ սեփական շարժակազմի համար` ընդամենը 10,000,000 դրամ,

կ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի տարածքում արևային պանելների և ջրատաքացուցիչների տեղադրում` ընդամենը 40,000,000,

հ․ համագումարների կենտրոնի բեռնատար վերելակի տեղադրում` ընդամենը 8,000,000 դրամ,

ձ․ այցելուների կենտրոնի արտաքին հատվածի բարեկարգում և դրսի տարածքի ընդլայնում՝ ընդամենը 10,000,000 դրամ,

ղ․ համագումարների կենտրոնի տարածքում լողավազանի և մարզասրահի կառուցում՝ ընդամենը 240,000,000 դրամ,

ճ․ համագումարների կենտրոնի վերանորոգում` ընդամենը 32,000,000 դրամ։

7) կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 509,600,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել՝ 1,287,900,000 դրամին համարժեք շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, խողովակ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց և այլն), տնտեսական ապրանքներ, գյուղատնտեսական տեխնիկա, խոտաբույսերի չորացման սարքավորումներ, տպագրական և փաթեթավորման նյութեր, սնունդ, խաղեր, բժշկական սարքավորումներ, գործիքներ, բժշկական պարագաներ, գրենական պիտույքներ, կրթական ծրագրերի համար անհրաժեշտ այլ պարագաներ և նյութեր, գրքեր, քարտեզներ, համազգեստ` այդ թվում սպորտային շապիկ, գլխարկ, կրթական ծրագրային ապահովումներ, համակարգիչներ, լեգո կրթական հավաքածուներ, գրքեր, շորեր, համազգեստներ, գլխարկներ, շապիկներ, հեռախոս, ինտերնետային մոդեմ, տրանսֆորմատոր, ճանապարհային և տեղեկատվական նշաններ և այլն։ Իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,

2) նախատեսվում է կնքել՝ 858,600,000 դրամին համարժեք կապալի` այդ թվում նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման, գիտահետազոտական և փորձարարական կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման, շինարարական, աշխատանքների կատարման այլ պայմանագրեր, գույքի ձեռքբերման, ապրանքների մատակարարման, վարձակալության, խորհրդատվության տրամադրման, իրավական սպասարկման, սննդի և ռեստորանային ծառայությունների, տպագրական և հրատարակչական ծառայությունների, ինտերնետային և բջջային ծառայությունների, տրանսպորտային և փոխադրման ծառայությունների, աուդիտորական ծառայությունների, IT ծառայությունների, ծառայությունների այլ տեսակների մատուցման պայմանագրեր։ Իրականացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում։

11․

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

1) կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 509,600,000 դրամ՝

ա․ գրասենյակային տարածքի վարձակալություն Երևան քաղաքում ընդամենը՝ 162,000,000 դրամ,

բ․ ավտոկայանատեղիի համար նախատեսված տարածքի վարձակալություն Երևան քաղաքում ընդամենը` 4,000,000 դրամ,

գ․ տրանսպորտային և փոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 11,000,000:

դ․ գրասենյակային և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 9,000,000 դրամ,

ե․ ինտերնետային և ձայնային ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 18,000,000 դրամ,

զ․ բջջային կապի ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 9,600,000 դրամ,

է․ աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` ընդամենը 12,000,000 դրամ,

ը․ հաշվապահական և մարդկային ռեսուրսների գծով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 90,000,000 դրամ։

թ․ վառելիք՝ ընդամենը 45,000,000 դրամ,

ժ․ հիմնադրամի հիմնական միջոցների և ապրանքանյութական արժեքների տարեկան գույքագրման ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 3,000,000 դրամ։

ի․ IT ծառայություններ (ծրագրային ապահովում, ընթացիկ սպասարկում, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում)՝ ընդամենը 8,000,000 դրամ,

լ․ անձնակազմի զարգացմանն ուղղված ծախսեր՝ ընդամենը 9,000,000 դրամ,

խ․ իրավական սպասարկման, իրավաբանական, խորհրդատվական այլ ծառայություններ՝ ընդամենը 12,000,000 դրամ,

ծ․ դրամահավաքային միջոցառման կազմակերպում՝ ընդամենը 30,000,000 դրամ,

կ․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կոմունալ ծախսեր՝ ընդամենը 72,000,000 դրամ,

հ․ այլ ծախսեր՝ ընդամենը 15,000,000 դրամ:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզպետների աշխատակազմերի և նշված մարզերի համայնքապետարանների հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

25.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.09.2024, N 611-Ա 04.09.2024, N 201-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան