Գլխավոր տեղեկություն
Номер
N 1048-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 22.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
20.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
20.03.2024
Дата вступления в силу
23.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1048-Ա

«20» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ղ.ՄԱԴՈՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.1/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՎԱԳԻՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Հարությունի Ավագիմյանի (ծնված 20.09.1956թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.05.2023թ. հ.ԱՏ-05052023-01-1064, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2023թ. հ.7877 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.06.2023թ. հ.20-Ել-Դ-44747-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Ղ.Մադոյան փողոց հ.1/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Ղ.Մադոյան փողոց հ.1/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վլադիմիր Հարությունի Ավագիմյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 155.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 155.39քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Երևան, Շենգավիթ, Ղ.Մադոյան փողոց հ.1 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Ղ.Մադոյան փողոց, հ.1/1 տուն» հասցեն:

3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:

 

Տ. Ավինյան