Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-175
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2002-01.01.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.30/30
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.12.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.1997
Дата вступления в силу
30.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 1. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 2. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք և բենզին ներմուծող իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք (այսուհետ` վճարողներ):

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`

ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`

ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.

բ) բենզինի համար` 39.2 տոկոս:

(3-րդ հոդվածը փոփ. 19.04.00 ՀՕ-51, խմբ. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 4. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` հայկական դրամով և (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

 

Հոդված 5. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`

ա) դիզելային վառելիքի և բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելիքի և բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:

(5-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 6. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 7. ԳԱՆՁՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-278)

 

Հոդված 8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-175