ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«21.1 |
90054 |
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ |
Արմավիրի մարզ, |
2) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«40.1 |
90052 |
«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
«Գեղարքունիքի մարզպետարան | |||
44.1 |
90056 |
«Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ |
քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)». |
4) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«45.1 |
90057 |
«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
5) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն | |||
45.2 |
90053 |
«Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը |
քաղ. Երևան, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | |||
45.3 |
90055 |
«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ |
քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան»: |
Հոդված 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|