Գլխավոր տեղեկություն
Номер
N 616-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
19.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.02.2024
Дата вступления в силу
22.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 616-Ա

«19» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ-ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» հ.1206-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետով և 19-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հ.14/7/19291-24 եզրակացությունը, Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանման տեղերը կանոնակարգելու նպատակով.

1. Սահմանել մարդատար 2 (երկու) տաքսի-ավտոմոբիլների համար կայանման տեղ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Բաղրամյան պողոտայի հ.49/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում երթևեկելի մասի եզրին՝ զուգահեռ մեկ շարքով:

2. Սահմանել, որ մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղի զբաղեցրած հողամասի սահմանները և մակերեսը որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից թողարկվող հատակագիծ-սխեմայով, որը պետական գրանցման ենթակա չէ:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին, հնարավոր սեղմ ժամկետում, հատակագիծ-սխեմայի հիման վրա, ապահովել մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղի կահավորումը 5.18 «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» ճանապարհային նշանով և 1.17 գծանշմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Տ. Ավինյան