Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.17
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
20.11.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
20.11.2019
Дата вступления в силу
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2019 թ.

թիվ 49-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԽՈՂՈՎԱԿ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Խողովակաշարային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԽՈՂՈՎԱԿ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Խողովակաշարային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (խողովակ) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

նոյեմբերի 20-ի թիվ 49-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23268

Բաժին 1. Ծառայություններ խողովակաշարերով բնական գազի փոխադրման (1000 մ3 / 1կմ)

Ծառայության տեսակը

Տողի ծածկագիրը

Սակագինը, առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), (դրամ)

Ա

Բ

1

Բնական գազի փոխադրման

100

 

Բնական գազի բաշխման

105

 

Օպերատորի ծառայության մատուցման

110

 

 

Ղեկավար՝

 ___________________   ___________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

___________________   ___________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

« _ _ »____________20___թ.

 

 

(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 11-Ն)