ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2024 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․ եկամուտների գծով` 779228,9 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 1004836,1 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 225607,2 հազար դրամ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Կողմ - 8 | |
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
|
|
Դեմ - 0
|
|
Ձեռնպահ - 0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
Բյուրեղավան համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2024, N 68-Ն | 05.12.2024, N 03-Ն | |
05.08.2024, N 56-Ն | 07.08.2024, N 03-Ն | |
08.07.2024, N 42-Ն | 12.07.2024, N 03-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|