Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 99-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Принят
Սիսիան համայնքի ավագանի
Дата принятия
26.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.12.2023
Дата вступления в силу
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 99-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով.

 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի.

1) եկամուտների գծով՝ 2328549․9 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 2328549․9 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:

8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանել՝

1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ.

2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -11

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

 

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

 

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

 

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

 

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -2

 

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար՝

 

2023 թ. դեկտեմբերի 26

ք. Սիսիան

Ա. Հակոբջանյան

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Համայնքում առկա խնդիրների՝ ըստ առաջնահերթությունների դասակարգման և դրանց տրվող լուծումների գործում կարևոր է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումը, այն է՝ բյուջեի եկամուտների հավաքագրման անհրաժեշտ մակարդակի ապահովում, հավաքագրված միջոցների արդյունավետ և խնայողական օգտագործում։

Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

1. Արտադպրոցական կրթության բարելավում՝ մասնավորապես շենքային պայմանների կապիտալ վերանորոգում,

2. Նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելը համայնքի ևս մի շարք բնակավայրերում,

3. Սիսիան քաղաքի փողոցների, մայթերի և բակային հատվածների բարեկարգում,

4. Աշխատանքներ իրականացնել բազմաբնակարային բնակելի շենքերի սպասարկման բնագավառում,

5. Իրականացնել կապիտալ ներդրումներ համայնքի ճանապարհային տնտեսությունում, համայնքային սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգման/փոխարինման աշխատանքներում,

6. Վեր հանել համայնքում առկա սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները և դրանց տալ լուծումներ՝ համայնքի լիազորությունների շրջանակներում,

7. Աղբահանության կազմակերպումը հասանելի դարձնելը համայնքի ևս մի շարք բնակավայրերում,

8. Նպաստել համայնքի մարզամշակութային կյանքի ակտիվացմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանը,

9. Խթանել զբոսաշրջության զարգացումը։

2024 թվականի բյուջեի նախագծով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ձևավորված վարչական մասի պահուստային ֆոնդը նախատեսվում է օգտագործել բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման և համայնքում կապիտալ ծրագրերի ֆինանսավորման /հակաֆինանսավորման/ նպատակով։

Վերոնշյալ թվարկված ուղղություններն իրականացնելիս անհրաժեշտ է մշտապես պահպանել համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման հայեցակարգը։ Մեր ծրագրերի, նպատակների իրագործումն ուղղված է համայնքի բնականոն զարգացումն ապահովելուն և համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։

ՍԻՍԻԱՆ համայնքի ղեկավար՝

Ա. Հակոբջանյան

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: