Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.01.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.01.2024
Дата вступления в силу
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 54-Ա

 

«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԵՐԻ ՉՄՇԱԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԳՐՈԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 180,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղերի չմշակվող համայնքապատկան հողատարածքներում ագրոանտառների հիմնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 54-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՂԵՐԻ ՉՄՇԱԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԳՐՈԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի բնակավայրերի չմշակվող համայնքապատկան հողատարածքներում ագրոանտառների հիմնում՝ գյուղական բնակչության եկամուտների կայուն ավելացման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն, հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա

2) Ը Թրի Ֆոր Յու Ասոցիացիա, հասցե՝ Պենիշ Ինդիա Տանգո 1, պող դե Շոմփս Էլիզե, 75008, Փարիզ, Ֆրանսիա

3) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների Ընկերակցություն, հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա

4.

Ծրագիրը կատարողը

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի բնակավայրեր, բնագավառը` բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

180,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, մարզերի համայնքները:

Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն ագրոանտառների հիմնման ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

10 հա մակերեսով ագրոանտառների հիմնում 5 գյուղերի տարածքում յուրաքանչյուրը 36,000,000 դրամ, ընդամենը՝ 180,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) տնկիների, բուժանյութերի, պարարտանյութերի, տրակտորների և դրանց կցորդիչների, մոտոբլոկների և դրանց կցորդիչների, քարշակների, գյուղատնտեսական գործիքների, ոռոգման նպատակով պոլիէթիլենային և մետաղական խողովակների, կցամասերի, փականների, միացումների, բաժանարարների, կաթոցիկների, ցանկապատի կառուցման մետաղական խողովակների, մետաղական ցանցերի, ամրանների, եռակցման պարագաների ձեռքբերում կամ ներմուծում՝ 152,000,000 դրամ արժողությամբ:

2) ոռոգման խողովակաշարերի կառուցման և նորոգման շինմոնտաժային աշխատանքների իրականացում 28,000,000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության

ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ