Գլխավոր տեղեկություն
Номер
N 344-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.03.2024
Дата вступления в силу
12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 344-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 3–րդ հոդվածում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) 2020 թվականի օգոստոսի 17-ի N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Բաղրամյանշին» ԲԲԸ-ին տրամադրել 2,790.04 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

2) 2020 թվականի մարտի 12-ի N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/4 նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Հազարաշեն» ՍՊԸ-ին տրամադրել 15,700.0 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Երևանի Մ. Սարյանի անվան հ. 86 հիմնական դպրոցի, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի, Երևանի հ. 37 հիմնական դպրոցի և Երևանի հ. 136 հիմնական դպրոցի մարզադահլիճների շենքերի վերակառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի ապրիլի 1-ին «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 պայմանագրում մինչև պայմանագրի ընդհանուր գնի 15.62 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։ Ընդ որում, պայմանագրի առանձին չափաբաժիններով Երևանի Մ. Սարյանի անվան հ. 86 հիմնական դպրոցի մասով կատարվում է ծավալների պակասեցում 12.4 տոկոսի չափով, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի մասով՝ ծավալների ավելացում 36.62 տոկոսի չափով, Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մասով՝ ծավալների ավելացում 6.69 տոկոսի չափով, իսկ Երևանի հ. 136 հիմնական դպրոցի մասով՝ ծավալների պակասեցում 1.94 տոկոսի չափով․

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Թիվ 1 Շինվարչություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/5 պայմանագրի N 2 հավելվածում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2024 թվականի մարտի 31-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

3) շինարարական աշխատանքների ամբողջական կատարումն ապահովելու նպատակով կատարել կապալային աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները՝

ա․ «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ 06.10.2021 թ. կնքված N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-21/5 պայմանագիր,

բ․ «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագիր,

գ․ «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-1 պայմանագիր՝ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված արտաքին դրենաժային համակարգի կառուցման աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2024 թվականի մարտի 31-ը,

դ․ «ԱՐԿԱԴԻԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 29.04.2022 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/21 պայմանագիր,

ե․ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ 06.04.2022 թ. կնքված N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-21/19 պայմանագիր,

զ․ «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 07.03.2022 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17 պայմանագիր,

է․ «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 01.04.2022 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 պայմանագիր,

ը․ «ԼԱՅՆ ԱՓ» ՍՊԸ-ի հետ 04.04.2022 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/18պայմանագիր։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 344-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան