ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 69-Ա
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի՝
1. Հաստատել «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 69-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական հիմքը |
1. |
«Էկոպարեկային ծառայողին ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մաս |
2. |
«Էկոպարեկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս |
3. |
«Էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մաս |
5. |
«Ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
6. |
«Էկոպարեկային ծառայողի պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մաս |
7. |
«Էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս |
8. |
«Էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մաս |
9. |
«Էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մաս |
10. |
«Էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մաս |
11. |
«Էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մաս |
12. |
«ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 30-ի N 550-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս |
13. |
«ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մաս |
14. |
«Էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ․ փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս |
15. |
«Էկոպարեկային ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը հաստատելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թ. մայիսի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս |
16. |
«Էկոպարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու և շրջակա միջավայրի նախարարի 2018 թվականի հունիսի 22-ի N 172-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
17. |
«Էկոպարեկային ծառայության հաստիքացուցակը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
18. |
«Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
19. |
«Էկոպարեկային ծառայողի hամազգեստի նկարագիրը, այն կրելու կարգը, պայմանները և ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունում |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ |
20. |
«Էկոպարեկային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի հրամանի ընդունում |
2024 թ. փետրվարի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս |
21. |
«Էկոպարեկային ծառայողի պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի հրամանի ընդունում |
2024 թ. փետրվարի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ |
22. |
«Էկոպարեկային ծառայողին տրվող վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի հրամանի ընդունում |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
23. |
«Էկոպարեկային ծառայողի կողմից իրավախախտման մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի հրամանի ընդունում |
2024 թ. մարտի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայություն |
«Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|