Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.01.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.01.2024
Дата вступления в силу
24.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 39-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 8-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 9-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին և ինտեգրմանը» ծրագրի մասին» N 8-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 8,703,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռքբերում` 7,146,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ինտ.Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 16,506,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 1,071,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի ձեռքբերում` 16,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 900 հատ արկղի ձեռքբերում` 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ