Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.08.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.08.2018
Дата вступления в силу
23.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2018 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգչի մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 31-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ)։

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական ու տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 21-ի

թիվ 135 որոշմամբ

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

 

Փաստաթղթերի խմբի ծածկագիրը

Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

Փաստաթղթի անվանումը

01

Բժշկական արտադրատեսակի գրանցման և փորձաքննության ընթացքում հայտատուի կողմից լրացուցիչ և հստակեցնող տեղեկությունները ներկայացնելիս ձևակերպվող փաստաթղթերը

0101

հայտատուին ուղարկվող հարցումը՝ դիտողությունների բնույթի նշումով

0102

հայտատուի պատասխանը՝ դիտողությունների բնույթի նշումով

0103

ճանաչման պետությունում հարկերի վճարումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնելու անհրաժեշտության մասին ծանուցումը

 0104

համաձայնեցման ընթացակարգի համար վճարման մասին ծանուցում, որն ուղարկվել է հայտատուի կողմից ռեֆերենտ պետության լիազորված մարմին (փորձագիտական կազմակերպություն)

0105

համաձայնեցման ընթացակարգի համար վճարման մասին ծանուցում, որն ուղարկվել է հայտատուի կողմից ռեֆերենտ պետության (պետությունների) լիազորված մարմիններ (փորձագիտական կազմակերպություններ)

0106

հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերը, որոնք պարունակում են նաև շահագործման փաստաթղթի կամ բժշկական արտադրատեսակների օգտագործման հրահանգների, սպասարկման ձեռնարկի և պիտակավորման տեքստի թարգմանությունը ճանաչման պետության (պետությունների) պետական լեզվով (պետական լեզուներով)

 0107

հայտնաբերված խախտումները վերացնելու և (կամ) հայտատուին ուղարկված՝ բացակայող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին ծանուցում

 0108

գրանցման և փորձագիտության մասին դիմումները և փաստաթղթերը հայտատուին վերադարձնելու մասին ծանուցում

 0109

հարցման պատասխանում ներկայացված լրացուցիչ նյութերը և տեղեկությունները հայտատուին վերադարձնելու մասին ծանուցում

 0110

գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու մասին դիմումը և փաստաթղթերը վերադարձնելու մասին ծանուցում

 0111

գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու մասին դիմումը՝ ծանուցման կարգով և փաստաթղթերը վերադարձնելու մասին ծանուցում

 0112

փորձագիտական եզրակացության և փաստաթղթերի համաձայնեցման մասին դիմումի վերադարձի մասին ծանուցում

 0113

գրանցման հավաստագրի և փաստաթղթերի չեղարկման (չեղյալ ճանաչելու) մասին դիմումի վերադարձի մասին ծանուցում

0199

այլ

02

Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փորձաքննության արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից ձևակերպվող փաստաթղթերը

0201

հայտատուին ուղարկվող՝ բժշկական արտադրատեսակի գրանցումը մերժելու մասին ծանուցումը

0202

հայտատուին ուղարկվող՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարումը մերժելու մասին ծանուցումը

0203

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագիրը

 0204

հայտատուին ուղղված՝ բժշկական արտադրատեսակների գրանցման մասին ծանուցում

0205

հայտատուին ուղղված՝ գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու մասին ծանուցում

0206

հայտատուին ուղղված՝ գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում

0207

հայտատուին ուղղված՝ գրանցման դոսյեում ծանուցման կարգով փոփոխություններ կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում

0208

հայտատուին ուղղված՝ գրանցման դոսյեում ծանուցման կարգով փոփոխություններ կատարելու մասին ծանուցում

0209

հայտատուին ուղղված՝ փորձագիտական եզրակացության համաձայնեցման մասին դիմումի մեջ նշված՝ ճանաչման պետության կողմից բժշկական արտադրատեսակների գրանցումը մերժելու մասին ծանուցում

02010

հայտատուին ուղղված՝ փորձագիտական եզրակացության համաձայնեցման մասին դիմումի մեջ նշված՝ ճանաչման պետության կողմից բժշկական արտադրատեսակների գրանցման մասին ծանուցում

0299

այլ

03

Բժշկական արտադրատեսակի գրանցման ընթացքում արտադրության տեսչական ստուգում անցկացնելիս ձևակերպվող փաստաթղթերը

0301

արտադրական հարթակի տեսչական ստուգում անցկացնելու մասին հանձնարարագիրը

0302

արտադրական հարթակի տեսչական ստուգման մասին հաշվետվությունը

0303

ստուգող կազմակերպության կողմից ուղարկված՝ գրանցված բժշկական արտադրատեսակների գրանցման դոսյեի փաստաթղթերը, որոնք փոփոխվել են արտադրության ստուգման արդյունքների հիման վրա

0399

այլ

04

Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (փորձագիտական կազմակերպությունների) փոխգործակցության ընթացքում ձևակերպվող փաստաթղթերը

0401

գրանցման ժամանակ բժշկական արտադրատեսակի անվտանգության, արդյունավետության և որակի գնահատման մասին փորձագիտական եզրակացություն

0402

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու հնարավորության (անհնարինության) մասին փորձագիտական եզրակացություն

0403

բժշկական արտադրատեսակների գրանցումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության մասով փորձագիտության եզրակացության համաձայնեցման (չհամաձայնեցման) հաստատման մասին եզրակացություն՝ գրանցման ժամանակ

0404

բժշկական արտադրատեսակների գրանցումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության մասով փորձագիտական եզրակացության համաձայնեցման (չհամաձայնեցման) հաստատման մասին եզրակացություն՝ գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու ժամանակ

0405

ճանաչման պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) կողմից ռեֆերենտ պետության լիազորված մարմնին (փորձագիտական կազմակերպությանը) ուղարկվող՝ ճշգրտող տեղեկությունների հարցումը

0406

ռեֆերենտ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) պատասխանը՝ ճանաչման պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) հարցմանը

0407

բժշկական արտադրատեսակների գրանցումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության մասով փորձագիտական եզրակացության համաձայնեցման (չհամաձայնեցման) հաստատման մասին եզրակացություն գրանցված բժշկական արտադրատեսակների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը համաձայնեցնելիս

0499

այլ

05

Տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձևակերպվող փաստաթղթերը

0501

բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից տարաձայնությունների քննարկման անհրաժեշտության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետության լիազորված մարմնի (փորձագիտական կազմակերպության) դիմումը

 

0502

Բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի առաջարկությունը (անձնագրային որոշում)

0503

բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից լիազորված մարմիններին (փորձագիտական կազմակերպություններին) ուղարկված տարաձայնությունները լուծելու մասով հանդիպման մասին ծանուցում

0504

հայտատուի պատասխանը՝ ուղղված փորձագիտական եզրակացության համաձայնեցման մասով տարաձայնությունների լուծման համար բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտեին դիմելը համաձայնեցնելու անհրաժեշտության մասին ծանուցմանը

0505

հայտատուին ուղղված փորձագիտական եզրակացության համաձայնեցման մասով տարաձայնությունների լուծման համար բժշկական արտադրատեսակների հարցերով խորհրդատվական կոմիտե դիմելը համաձայնեցնելու անհրաժեշտության մասին ծանուցում

0599

այլ

06

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում բժշկական արտադրատեսակի շրջանառության ընթացքում ձևակերպվող փաստաթղթերը

0601

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը

0602

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի գործողությունը չեղարկելու (չեղյալ ճանաչելու) մասին որոշումը

0603

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի գործողությունը վերականգնելու մասին որոշումը

0604

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի գործողությունը վերականգնելու մասին հայտատուի ծանուցումը

0605

բժշկական արտադրատեսակի գրանցման հավաստագրի գործողությունը չեղարկելու (չեղյալ ճանաչելու) մասին հայտատուի ծանուցումը

0606

հայտատուի ծանուցումը բժշկական արտադրատեսակի (այն բժշկական արտադրատեսակների մոդելների (մակնիշների), որոնց մասին տեղեկությունները ներկայացված են բժշկական արտադրատեսակների գրանցման հավաստագրում) գրանցման չեղարկման մասին

0699

այլ

99

Այլ փաստաթղթեր

 

9999

այլ

 

II. Դասակարգչի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

043

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգիչը

4

Հապավումը

ԲԱԳԴՈՒՁՓՏԴ

5

Նշագիրը

ԵՀ 043-2023 (խմբ. 2)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 135 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 135 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

RU, Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն

11

Նշանակությունը

նախատեսված է բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ՝ նրա գրանցումն ու դրա հետ կապված ընթացակարգերն իրականացնելու նպատակով ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգման և ծածկագրման համար

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

կիրառվում է բժշկական արտադրատեսակների շրջանառության մասնակիցների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններ ներկայացվող փաստաթղթերը ձևակերպելու ժամանակ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար

13

Առանցքային բառերը

փաստաթուղթ, գրանցման դոսյե, բժշկական արտադրատեսակի գրանցում

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ դասակարգիչը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ ստորակարգային, աստիճանների (մակարդակների) թիվը՝ 2

18

Վարման մեթոդիկան

1 - վարման կենտրոնացված ընթացակարգ։ Դասակարգչի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հեռացումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հեռացնելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող՝ այն հանելու օրվանից՝ նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Դասակարգչի ծածկագրերը եզակի են, դասակարգչի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դասակարգչի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղում տեղեկագրքից (դասակարգչից)՝ մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ որոշվում են դասակարգչի վավերապայմանների կազմը և կառուցվածքը, վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները:

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*՝

1.1. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգչի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{4}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգչի բաժնի անվանումը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1: Առավելագույն երկարությունը՝ 1000

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

1

1.3. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթի տեսակների մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*՝

1.3.1. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{4}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի ուսումնասիրման ժամանակ ձևակերպվող փաստաթղթի տեսակի անվանումը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1: Առավելագույն երկարությունը՝ 1000

ձևավորվում է հայերենով [ռուսերենով]՝ բառակապակցության տեսքով

1

1.3.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*. 1. Գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1: Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1: Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԿ 15.08.23 թիվ 111)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: