Գլխավոր տեղեկություն
Номер
N 255-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2024
Дата вступления в силу
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով հաստատված տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ կետի 6.8-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը» ծրագրի «Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2024 թվականի նախահաշիվը` համաձայն N 4 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 255-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան