Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 04-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2024
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
17.01.2024
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
17.01.2024
Дата вступления в силу
20.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«17» հունվար 2024 թ. 

թիվ 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի թիվ 05-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 56-Ն որոշման՝

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23262

Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումը, հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստն ըստ մարզերի և աղբյուրների

 

հազար մ3 

Մարզը

Հանքավայրի

անվանումը

Հորատանցքի անվանումը/ համարը

Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների տարեկան ծավալները

Փաստացի ծավալները

Հանքային ջրերի ազատ հոսքը

հանքային ջրերի արդյունա-հանման

ածխաթթու

գազի կորզման

հանքային ջրերի արդյունա-հանման

ածխաթթու

գազի կորզման

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               

 

շարունակություն 

Հանքային ջրերի փաստացի օգտագործում

Փոխանցվել է այլ կազմակեր-պության առանց օգտա-գործման

Հանքային ջրերի

հեռացում

Կորուստ

ընդա-մենը

այդ թվում` ըստ նպատակների

շշալցում

ածխա-թթու գազի

կորզում

ածխաթթու գազի կորզում համալիր օգտագոր-ծումից

բուժա-կան

ռեկրեա-ցիոն

ընդամենը

որից՝ կոյուղու համա-կարգով

ընդա-մենը

որից՝ արտա-դրական

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Ղեկավար՝

 ___________________   ___________________
 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

___________________   ___________________
 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

     

 

« ___ »____________20___թ. »:

 

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1–ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 1-ում լրացվում է մարզի անվանումը:

7. Սյունակ 2-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը:

8. Սյունակ 3-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը):

9. Սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:

10. Սյունակ 5-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:

11. Սյունակ 6-ում լրացվում են կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

12. Սյունակ 7-ում լրացվում են կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:

13. Սյունակ 8-ում լրացվում են հանքային ջրերի ազատ հոսքի վերաբերյալ ցուցանիշներ, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 8-ը հավասար է սյունակ 4-ի և սյունակ 6-ի տարբերությանը:

14. Սյունակ 9-ում լրացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշներ, որից սյունակներ 10-14-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ նպատակների: Սյունակ 11-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 12-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 9-ում լրացվում է սյունակներ 10-11-ի և 13-14-ի ցուցանիշների հանրագումարը:

15. Սյունակ 15-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը:

16. Սյունակ 16-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 17-ում՝ կոյուղու համակարգով հեռացվածը:

17. Սյունակ 18-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 19-ում՝ շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստի վերաբերյալ ցուցանիշը (սյ. 18 = սյ. 6 – սյ. 9 – սյ. 15):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան