Գլխավոր տեղեկություն
Номер
N 574-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 19.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.02.2024
Дата вступления в силу
20.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 574-Ա

«15» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՇԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.45/21 ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիետա Սարգսյանի դիմումը` Արտաշիսյան փողոցի հ.45/21 շենքին կից գտնվող կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 20.09.2002թ. հ.448588 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված հ.214 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով.

1. Լիազորել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարիետա Սարգսյանի հետ կնքել Արտաշիսյան փողոցի հ.45/21 շենքին կից գտնվող կրպակի զբաղեցրած 5.7քմ մակերեսով հողամասի համար կնքված հ.214 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան