Գլխավոր տեղեկություն
Номер
N 275-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.02.2024
Дата вступления в силу
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 275-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնք Վայք, Վայք քաղաք, Շահումյան փողոց 100 հասցեում գտնվող՝ 6,441,480 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 308.5 քառ. մետր մակերեսով տարածքը (վկայական N 09122021-10-0013, այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման Վայքի բաժանմունքի տեղակայման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ