Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2024
Дата вступления в силу
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 89-Ա

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրմանը և գործունեությանն առնչվող փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները:

4. Սահմանել, որ՝

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ շարժական գույքը՝ առկայության դեպքում, սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ