Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-216-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.1406
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2008
Дата вступления в силу
01.01.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ազատել մինչև 2009 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված` բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված (հաշվարկվող)` չվճարված (չգանձված) ավելացված արժեքի և շահութահարկի գծով տուգանքներից:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-216-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան