Գլխավոր տեղեկություն
Номер
N 182-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2024
Дата вступления в силу
09.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2024 թվականի N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման հավելվածը լրացնել աղյուսակով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 8-ի N 182-Ն որոշման

 

«Աղյուսակ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN

ը/կ

Ձկան տեսակը

Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը (ծնոտից մինչև պոչային լողակի կտրվածքը) միավորի համար

(գրամ/սանտիմետր)

Նախաձվադրային- ձվադրման ժամանակահատվածը

1.

Սիգ

257

400/30 ոչ պակաս

նոյեմբերի 15-հունվարի 20

2.

2024 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել

Ընդհանուր պահանջներ

3.

Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա

4.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)

5.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2024 թվական: