ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 29-ի ՀO-359-Ն oրենքի 15-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15. | Ֆինանսական և այլ հաշվետվությունները». |
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով՝
«2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Շահութահարկի և տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|