ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 46-Ա
ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունվարի 18-25-ը ներառյալ:
2. Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |