Գլխավոր տեղեկություն
Номер
N 02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.01.2024
Принят
Տաշիր համայնքի ավագանի
Дата принятия
12.01.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.01.2024
Дата вступления в силу
17.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2024 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ, 15-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1 հոդվածով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել, որ.

1) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշումով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը:

2) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման հավելված 2-ի 11-րդ, 12-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման հավելված 2-ի 8-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

3) Սույն որոշումով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը և ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի և տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

4․ Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Տաշիր համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.tashircity.am կայքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27 «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 139-Ն որոշումը:

 

Կողմ -12

 

Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ

Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2024 հունվարի 12

ք. Տաշիր

 

Հավելված 1

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2024 թվականի

հունվարի 12-ի N 02-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

2024 թ. Դրույքաչափերը
 /ՀՀ դրամ/

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

 

1)

հիմնական շենքերի և շինությունների համար՝

 
 

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

15 000

2)

սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

 

ա.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

բ.

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

գ.

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

200 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

1 000 000 մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

ե.

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցները`

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 

3)

սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

 

 ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

30000

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

50000

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

50000

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ

100000

4)

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

 

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5 000 դրամի և սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

10 000 դրամի և սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն`

3 000

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3.

համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

5 000

4.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

5.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

6.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

7.

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

100000

8.

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

100000

9.

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

100000

10.

համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

60 000

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

20000

8.

համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

50 000

9.

օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

1)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

5 000

2)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

10 001

3)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

13 001

4)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20001

5)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25001

6)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

65 000

10.

օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

1)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

5 000

2)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

10 001

3)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

13 001

4)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20001

5)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25001

6)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

65 000

11.

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար`

350

12.

համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

1)

առևտրի օբյեկտների համար`

25 000

2)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

50000

3)

բաղնիքների (սաունաների) համար`

200 000

4)

խաղատների համար`

500 000

5)

շահումով խաղերի համար`

350 000

6)

վիճակախաղերի համար`

150 000

13.

համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 

1)

հիմնական շինությունների ներսում՝

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

5 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

20 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

30 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

50 000

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

8 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

25 000

14.

քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

15.

ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

2 000

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

3 500

3)

սոցիալական գովազդի համար՝

0

4)

այլ արտաքին գովազդի համար`

1 500

5)

դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով`

375

6)

եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով

150

16.

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացույցային տարվա համար`

100 000

17.

Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար`օրացույցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`

10 000

18.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

500 000

19.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

 

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

2 500 000

2)

5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

5 000 000

3)

7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

7 000 000

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար`

10 000 000

20.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

50 000

21.

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

 

1)

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար`

20 000

2)

հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար`

300 000

22.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար

10 000

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ն. ՍՈԼՈՅԱՆ

 

Հավելված 2

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2024 թվականի

հունվարի 12-ի N 02-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

2024 թվականի դրույքաչափերը /
ՀՀ դրամ

1.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

5000

2)

101-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

10000

3)

  501-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

15000

4)

1501-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

20000

2.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5 000

2)

 101-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

10000

 3)

501-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

15000

 

4) 1501-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` քսան հազար դրամ.

20000

3.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5000

2)

101-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

10000

3)

 501-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

15000

4)

1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

20000

4.

Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

2000

5.

Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

2 000

6.

համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`

5 000

7.

Աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

 

ա.

ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` Տաշիր քաղաքում ամսական`

150

բ.

ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքի գյուղական բնակավայրում ` ամսական`

100

2)

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

 

ա.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

50

բ.

հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

25

գ.

վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

15

դ.

գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

10

ե.

զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

8

զ.

արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

10

է.

շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի կետի
ա)-ից զ) կետերով սահմանված դրույքաչափերի.

 

3)

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

100

8.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար կամ`

3 000

9.

համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի մեկ խորանարդ մետրի համար սահմանված դրույքաչափի 20 %-ի չափով՝

600

10

համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվարկով ամսական

 

1)

Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

6500

2)

Տաշիրի համայնքապետարանի համար 1 և համար 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

5000

3)

Մեծավան բնակավայրի «Զանգակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

4000

4)

Սարչապետ բնակավայրի «Պարտեզ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

4000

5)

հենակետային մանկապարտեզի այլընտրանքային տարատարիք խումբ

1000

6)

Տաշիր համայնքի բնակիչ չհամարվող (այլ համայնքում մշտական հաշվառում ունեցող) երեխաների համար՝

27000

11

համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով ամսական

 

1)

«Տաշիր համայնքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար

4000

2)

«Տաշիրի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար

 

ա.

պարի խմբի համար

4000

բ.

շախմատի խմբի

4000

գ.

նկարչական խմբի համար

4000

դ.

կարպետագործության խմբի համար

1000

ե

գորգագործության խմբի համար

1000

12.

Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար`

1000

13.

համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեիղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.

 

1)

յուրաքանչյուր մեկ ժամվա համար`

100

2)

յուրաքանչյուր մեկ օրվա համար`

300

3)

մեկ շաբաթվա համար`

1 500

4)

մեկ ամսվա համար`

5 000

5)

մեկ տարվա համար`

50 000

14.

համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով.

 

1)

կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն՝

500

2)

ծննդօգնության թեթև միջամտություն

1000

3)

ծննդօգնության ծանր միջամտություն՝

5000

4)

վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում կախված կենդանու տեսակից բացառությամբ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների

 

ա.

 մանր կենդանիներ՝

100

բ.

խոշոր կենդանիներ՝

200

5)

կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար՝

200

6)

ախտահանություն՝ 1քմ

200

7)

միջատազերծում՝ դեզինսեկցիա՝ 1քմ

100

8)

կրծողների ոչնչացում՝ դեռատիզացիա՝ 1քմ

200

9)

արհեստական սերմնավորում՝

5000

10)

մանր կենդանու հերձում՝

1000

11)

խոշոր կենդանու հերձում՝

3000

12)

կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից յուրաքանչյուր այցելությունը ՝

1000

13)

կենդանիների նախասպանդային զննում կախված կենդանու տեսակից ՝

 

ա.

 մանր կենդանիներ՝

1000

բ.

խոշոր կենդանիներ՝

2000

14)

կենդանիների հետսպանդային զննում կախված կենդանու տեսակից

 

ա.

 մանր կենդանիներ՝

1000

բ.

խոշոր կենդանիներ՝

2000

15.

Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

1000

16.

Համայնքի վարչական տարածքում համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հենասյուների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համար`

 

1)

հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (կապի մալուխների անցկացման դեպքում)`

200

2)

հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (ուժային մալուխների անցկացման դեպքում)`

200

3)

հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (գովազդային վահանակներ տեղադրելու դեպքում)`

1 000

16.

համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

1000

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ն. ՍՈԼՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան