Գլխավոր տեղեկություն
Номер
N 683-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.05.2023
Дата вступления в силу
06.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 683-Ն

 

«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել ընդամենը 595.000.000,0 (հինգ հարյուր իննսունհինգ միլիոն) դրամով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով, որից՝

1) առաջին կիսամյակում կանոնադրական կապիտալն ավելացնել 200.000.000,0 (երկու հարյուր միլիոն) դրամով.

2) ինն ամսում կանոնադրական կապիտալն ավելացնել ևս 395.000.000,0 (երեք հարյուր իննսունհինգ միլիոն) դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1.1-ին և եռամսյա ժամկետում 1.2-րդ կետերում նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

 

 Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 683-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: