ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 19-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ N 271223-մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 0006/26/11/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 740,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված՝ N 0000/30/09/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 30,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N 0001/19/10/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 30,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 283,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ N 27/12/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրասարքավորումային համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մոբայլ Պլազա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00104374) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրոտեխնիկայի համակարգիչների և դյուրակիր համակարգիչների վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված՝ N S022/24-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Ռեդ-Փոինթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) Աբսորբ Սոֆթվեր ՅուՔեյ էլթիդի ընկերության (Լոնդոն, EC4M7WS Միացյալ Թագավորություն) հետ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 13,147.22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) ԲամբուԷյջԱռի (335 Սաութ, 560 Վեսթ Լինդոն 84042 Միացյալ Նահանգներ) հետ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 29,888.59 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) Բլումերանգի (5724 Բիտզ, Ինդիանա, 46216, Միացյալ Նահանգներ) հետ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 3,238.29 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) ԷյջայլԲիթս ինք.դիբիէյ 1 Փասվորդ (Տորոնտո, Օնտարիո M2N Կանադա) հետ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 3,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) ՄըքՆիլ Եվրոպա Էս.Էլ (08018 Բարսելոնա, Իսպանիա) հետ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,083.33 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2023 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի ապահովման ծառայությունների մատուցում՝ 475,629 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «ԶիգԶագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2023 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 683,162 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 96,173,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկման աշխատանքների իրականացում՝ 4,842,057 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) ՝2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի բազմամասնաճյուղային տարբերակի ձեռքբերում՝ սպասարկման համար՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 30 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ ամսական 555,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 100 հեռախոսային հավելվածի օգտագործման լիցենզիայի համար՝ ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 4,340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 964,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |