ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 960-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 20,797,460 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776)՝ «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 20,797,460 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 960-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում սոցիալական աջակցության նպատակով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղաք Երևան, Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ՝ Արաքս խոշորացված համայնքի Գայ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ, Սյունիքի մարզ՝ Գորիսի խոշորացված համայնքի Գորիս բնակավայրեր՝ բնագավառը սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,797,460 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ՝ Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայր տեղափոխված արցախցի ընտանիք, Սյունիքի մարզ՝ Գորիսի խոշորացված համայնքի Գորիս բնակավայրի թիվ 3 մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
05.01.2024 թվական – 28.02.2024 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կահույքի պատվիրում և մատակարարում 20,797,460 դրամի չափով նախատեսվում է իրականացնել սկսած 05.01.2023 թվականից մինչև 28.02.2024 թվականը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կահույքի մատակարարում՝ 20,797,460 դրամի 1. Մանկական մահճակալ-293 հատ-10,372,000 դրամ 2. Ներքնակ-290 հատ-1,421,000 դրամ 3. Խաղային կենտրոն-39 հատ-1,041,300 դրամ 4. Պահարան-150 հատ-2,268,000 դրամ 5. Ճաշասեղան-78 հատ-1,104,100 դրամ 6. Մանկական աթոռակ-290 հատ-1,725, 500 դրամ 7. Նստարան-20 հատ-204,000 դրամ 8. Աշխատասեղան-11 հատ-426,000 դրամ 9. Աթոռ-22 հատ-468,000 դրամ 10. Գրատախտակ-10 հատ-185,000 դրամ 11. Բազմոց-1 հատ-214,000 դրամ 12. Կողապահարան մահճակալի-2 հատ-28,000 դրամ 13. Խոհանոցային կահույք-11 հատ-1,155,560 դրամ 14. Բեռնափոխադրումը՝ 185,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակա- ռավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|