Գլխավոր տեղեկություն
Номер
N 158-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2024
Принят
Ապարան համայնքի ավագանի
Дата принятия
01.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
01.12.2023
Дата вступления в силу
10.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 158-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.12.2022 Թ. N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով Պետության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ապարան համայնքի 5 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 82.978,4 հզ դրամ ֆինանսավորումը և Եղիպատրուշի գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հատկացված 83.349,3 հզ դրամ ֆինանսավորման հանգամանքը.

 Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 166.327,7 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.

բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 166.327,7 հզ. դրամով:

2. «Ապարան համայնքի 2023թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N153-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

 

Ավագանի՝ (Կողմ-12), (Դեմ-0),

(Ձեռնպահ-0)

 

 

Եղիազարյան Կարեն

Սեդրակյան Հայկ

Կարապետյան Արկադի

Գեղամյան Խաչիկ

Ենոքյան Դավիթ

Խալաթյան Արթուր

Մանուկյան Աղաբեկ

Մակարյան Վահան

Սահակյան Հովհաննես

Սարգսյան Արշակ

Սաֆարյան Սևակ

Կարապետյան Արտյոմ  

   

 

Համայնքի ղեկավար`

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

01.12.2023 թ. N 158-Ն որոշման

 

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

01.12.2023 թ. N 158-Ն որոշման

 

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

01.12.2023 թ. N 158-Ն որոշման

 

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

01.12.2023 թ. N 158-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2024 թվական: