ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 133 |
քաղ. Մոսկվա |
ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածին, Համաձայնագրի թիվ 2 հավելվածին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով սակագնային քվոտաների (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, սակագնային քվոտաներ)՝ 2024 թվականի ծավալները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ՝
սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների սահմաններում ներմուծվող ապրանքների համար անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների պահպանման դեպքում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով դրույքաչափը.
սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար.
սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում և (կամ) Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանները չպահպանելու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
3. Անդամ պետություններին՝
իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը.
հանձնարարել մաքսային մարմիններին յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ իրենց պետության տարածք ներմուծման ծավալների մասին տեղեկատվությունը՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 133 որոշման |
ԾԱՎԱԼՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով 2024 թվականի սակագնային քվոտաների
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Չափման միավորը |
Սակագնային քվոտայի ծավալները | |||||
ընդամենը |
Հայաստանի Հանրապե-տություն |
Բելառուսի Հանրապե-տություն |
Ղազախստանի Հանրապե-տություն |
Ղրղզստանի Հանրապե-տություն |
Ռուսաստանի Դաշնություն | |||
Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese» կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում |
0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9 |
տոննա |
400 |
3,02 |
19,75 |
121,4 |
3,71 |
252,12 |
Սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ |
2208 20 290 0 2208 20 890 0 |
լ
100% սպիրտ |
35 000 |
5 454 |
3 810 |
3 275 |
538 |
21 923 |
Սիգարետներ` ծխախոտ պարունակող |
2402 20 100 0 2402 20 900 0 |
1 000 հատ |
2 000 000* | |||||
238 400** |
39 539 |
21 993 |
966 |
190 |
175 712 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 133 որոշման |
(ձև)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող այն ապրանքների առանձին տեսակների ներմուծման ծավալների մասին, որոնց մասով կիրառվում են սակագնային քվոտաներ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան
______թ. ________ եռամսյակի համար
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Եռամսյակի տվյալները (ըստ ամիսների) | |||
չափման միավորը |
քանակը |
Արժեքը (ԱՄՆ դոլարով) | |||
Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese» կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում |
0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9 |
I ամիս |
տոննա |
||
II ամիս |
|||||
III ամիս |
|||||
ընդամենը եռամսյակում |
|||||
Սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ |
2208 20 290 0 2208 20 890 0 |
I ամիս |
լ 100% սպիրտ |
||
II ամիս |
|||||
III ամիս |
|||||
ընդամենը եռամսյակում |
|||||
Սիգարետներ` ծխախոտ պարունակող |
2402 20 100 0 2402 20 900 0 |
I ամիս |
1 000 հատ |
||
II ամիս |
|||||
III ամիս |
|||||
ընդամենը եռամսյակում |
_________________________________
* Սակագնային քվոտա՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան:
** Սակագնային քվոտայի բաշխվող ծավալ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: