Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 105
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.07.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
18.07.2023
Дата вступления в силу
18.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2023 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 10-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հուլիսի 18-ի

թիվ 105 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարվող

 

21.12.2 դիրքում՝

ա) 6-րդ վանդակում «KZ» երկրի ծածկագիրը հանել․

բ) լրացնել՝

4-րդ վանդակում՝ «В.048.00562» կանոնի ծածկագրով․

5-րդ վանդակում՝ «2» կանոնի տեսակով․

6-րդ վանդակում՝ «КZ երկրի ծածկագրով․

7-րդ վանդակում՝ հետևյալ բովանդակությամբ կանոնի նկարագրությամբ՝

«եթե «Տարանցման հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների նշանակության ծածկագիրը (casdo:TransitFeatureCode)» վավերապայմանը պարունակում է հետևյալ արժեքներից մեկը՝ «МП», «ЧМ» կամ «Ապրանքների տեղափոխման տեսակի ծածկագիրը (casdo:TransitProcedureCode)» վավերապայմանը պարունակում է «ТР» արժեքը, «Տրանսպորտի տեսակի ծածկագիրը (csdo:‌Unified‌Transport‌Mode‌Code)» վավերապայմանը «Տրանսպորտային միջոց (cacdo:TransportMeansItemDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «պարունակում է «40» արժեքը, «Արգելքների և սահմանափակումների կիրառումից ազատ ապրանքի հատկանիշը (casdo:GoodsProhibitionFreeCode)» վավերապայմանը պարունակում է «С» արժեքը և «Ապրանքային խմբաքանակը (cacdo:TDGoodsShipmentDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «Մաքսային մարմինը և նշանակման կետը (cacdo:TransitDestinationDetails)» վավերապայմանի կազմում «Մաքսային մարմնի ծածկագիրը (csdo:CustomsOfficeCode)» վավերապայմանի արժեքն սկսվում է «398» արժեքից, ապա «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի» (csdo:CommodityCode)» վավերապայմանը չպետք է լրացված լինի, այլապես «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի» (csdo:CommodityCode)» վավերապայմանը պետք է լրացված լինի»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: