ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. |
N 33-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Թևոսյան փողոց հ.1 և հ.1 շենքի հ.1 հասցեներում գտնվող 0.938485 հա մակերեսով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07072017-01-0131 և հ.07072017-01-0129 վկայականներ/, Թևոսյան փողոց հ.1/4 հասցեում գտնվող 0.301587հա մակերեսով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07072017-01-0125 վկայական/ «Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և Թևոսյան փողոց հ.1/2 հասցեում գտնվող «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.886428հա մակերեսով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21022023-01-0141 վկայական/ հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոփոխել «բնակավայրերի» հողերի կատեգորիայի:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2023 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|