ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 10-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 782-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի նոյեմբերի 7-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն և ծերություն» ծրագրի մասին» N 782-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի 2-րդ և 10-րդ կետի 1-ին ենթակետերում «925,100,000» թիվը փոխարինել «922,600,000» թվով.
2) 9-րդ կետի 3-րդ և 10-րդ կետի 2-րդ ենթակետերում ու 11-րդ կետում «14,500,000» թիվը փոխարինել «17,000,000» թվով:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված «Toyota Hilux» մակնիշի բեռնամարդատար ավտոմեքենան (նույնականացման համարը՝ MR0BA8CD1R0205781, 39,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 900 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Հարավային մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |