Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 131
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
22.08.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
22.08.2023
Дата вступления в силу
27.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 131

քաղ. Մոսկվա

 

ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԸՆԹԱՑՈՒՂՈՒ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒՂՈՒ) ՎՐԱ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ արտակարգ իրավիճակներին դասվում են հետագծման օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով ընթացուղու (փոխադրման ուղու) վրա առաջացած հետևյալ դեպքերը.

ա) նավիգացիոն կնիքով կնքման տարրի ամբողջականության խախտում (որոշվում է նավիգացիոն կնիքի տեսազննման ժամանակ կամ նավիգացիոն կնիքի միջոցով փոխանցվող տվյալների հիման վրա և արձանագրվում է նավիգացիոն օպերատորի տեղեկատվական համակարգի օգնությամբ, որտեղ այն գրանցված է՝ իր անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի միջոցով՝ այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ դրա մասին տեղեկատվության հետագա փոխանցմամբ, որի տարածքում մեկնարկել է փոխադրման հետագծումը).

բ) նավիգացիոն կնիքի էլեկտրոնային բլոկի իրանի ամբողջականության խախտում (որոշվում է նավիգացիոն կնիքի տեսազննման ժամանակ կամ նավիգացիոն կնիքի միջոցով փոխանցվող տվյալների հիման վրա և արձանագրվում է նավիգացիոն օպերատորի տեղեկատվական համակարգի օգնությամբ, որտեղ այն գրանցված է՝ իր անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի միջոցով՝ այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ դրա մասին տեղեկատվության հետագա փոխանցմամբ, որի տարածքում մեկնարկել է փոխադրման հետագծումը).

գ) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացվող փոխադրման՝ 50 կմ-ից ավելի հեռավորության վրա շեղում երթուղուց (անդամ պետության վերահսկող մարմնի կողմից այդ երթուղու սահմանման դեպքում) այդ անդամ պետության տարածքով հետագծման օբյեկտի փոխադրման ժամանակ: Նշված պարամետրը կարող է փոփոխել վերահսկող մարմինը՝ պայմանավորված փոխադրման պայմաններով:

Սահմանված երթուղուց փոխադրման շեղումն արձանագրվում է այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգում, որի ազգային օպերատորի կողմից իրականացվում է փոխադրման հետագծումը.

դ) նավիգացիոն կնիքի անսարքություն, որն այդ թվում խոչընդոտում է նավիգացիոն կնիք փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցումը (արձանագրվում է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի միջոցով, որտեղ այն գրանցված է՝ իր անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի միջոցով այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ դրա մասին տեղեկատվության հետագա փոխանցմամբ, որի տարածքում մեկնարկել է փոխադրման հետագծումը).

ե) նավիգացիոն կնիքի սնման աղբյուրի (կուտակչի)՝ 15 տոկոսից ցածր լիցքի մակարդակ (արձանագրվում է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի միջոցով, որտեղ այն գրանցված է՝ իր անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի միջոցով այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ դրա մասին տեղեկատվության հետագա փոխանցմամբ, որի տարածքում մեկնարկել է փոխադրման հետագծումը).

զ) փոխադրման հետագծում իրականացնող լիազորված օպերատորի (մարմնի) կողմից նավիգացիոն կնիքի տեխնոլոգիական տվյալներ պարունակող հաղորդումներ չստանալը նավիգացիոն կնիքի և այն ազգային օպերատորի կողմից տեղեկատվական փոխգործակցության 2 իրար հաջորդող ժամանակահատվածների ընթացքում, որի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ նավիգացիոն կնիքը (արձանագրվում է այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգում, որի տարածքում մեկնարկել է փոխադրման հետագծումը).

15 րոպեն մեկ (Բելառուսի Հանրապետության տարածքով տեղափոխման համար).

30 րոպեն մեկ (Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքով տեղափոխման համար).

ժամը մեկ (Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներով տեղափոխման համար):

Նշված պարամետրերը կարող է փոփոխել վերահսկող մարմինը՝ պայմանավորված փոխադրման պայմաններով՝ 1-ից մինչև 120 րոպե միջակայքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան