Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 70
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
30.05.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
30.05.2023
Дата вступления в силу
02.07.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2023 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՌԵԱԿՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները,

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղային պատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը,

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղային պատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը,

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը,

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

մայիսի 30-ի թիվ 70 որոշմամբ

 

Կանոններ

 

տեղեկատվական փոխգործակցության «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: