Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2009-31.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1431
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2008
Дата вступления в силу
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ե» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.

2) 3-րդ կետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր,» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ,» բառերով, «ապրանքների» բառը` «ապրանքանյութական արժեքների» բառերով, իսկ «ապրանքային» բառը` «ապրանքանյութական արժեքների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:»:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» ենթակետում`

 

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:».

2) երկրորդ պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետությանը վարձակալության  կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետը «մշակման» բառից հետո լրացնել «և միջազգային բեռնափոխադրման» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-248-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան