Գլխավոր տեղեկություն
Номер
N 01-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 06.02.2024
Принят
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Дата принятия
29.01.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
29.01.2024
Дата вступления в силу
07.02.2024

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հունվար 2024 թվական

N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 15-րդ մասը, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկությունների (այսուհետ՝ անհրաժեշտ տեղեկություններ) ցանկը և ձևաթուղթը՝ համաձայն Հավելվածի:

2. Սահմանել անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Կուսակցությունները 2023 թվականի հաշվետու տարվա անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և ձևաթուղթը ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրյա ժամկետում:

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`

Մ. ԳալստՅԱՆ

 

ք. Երևան

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2024 թվականի

հունվարի 29-ի N 01-Ն որոշման

 

ՑԱՆԿ ԵՎ ՁԵՎԱԹՈՒՂԹ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

___________________________

(կուսակցության անվանումը)

______________________ թվական

(հաշվետու տարի)

 

Աղյուսակ 11

 

Մուտքերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

Գումարը՝ թվերով

(ՀՀ դրամ)

Գումարը՝ տառերով

(ՀՀ դրամ)

Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության բոլոր մուտքերի հանրագումարը,

այդ թվում՝

 

 

Օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում

 

 

Նվիրատվություններ, այդ թվում՝ բնեղենով նվիրատվություններ

 

 

Մուտքի վճարներ և անդամավճարներ

 

 

Անշարժ գույքի կառավարումից (վաճառքից, վարձակալության հանձնումից) մուտքեր

 

 

Վարկերի, փոխառությունների, ավանդի տոկոսների գծով մուտքեր

 

 

Կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ

 

 

Այլ մուտքեր

   

 

___________________

1Աղյուսակը լրացվում է դրամարկղային մեթոդով, բացառությամբ բնեղենով նվիրատվությունների վերաբերյալ տվյալների, որոնք լրացվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով

 

Աղյուսակ 22

 

Ելքերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

Գումարը՝ թվերով

(ՀՀ դրամ)

Գումարը՝ տառերով

(ՀՀ դրամ)

Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության բոլոր ելքերի հանրագումարը,

այդ թվում՝

 

 

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ

 

 

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

 

Կոմունալ վճարներ

 

 

Գույքի վարձակալության վճարներ

 

 

Անշարժ գույքի ձեռքբերման վճարներ

 

 

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վճարներ

 

 

Ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ

 

 

Տրանսպորտային ծախսերի գծով վճարներ

 

 

Գործուղման ծախսերի գծով վճարներ

 

 

Այլ ելքեր

   

___________________

2 Աղյուսակը լրացվում է դրամարկղային մեթոդով

 

Աղյուսակ 3

 

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

N

Անշարժ գույքի տեսակը

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

 

Աղյուսակ 4

 

Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ (թղթային, թե՞ էլեկտրոնային, արդյո՞ք օգտագործվում են համակարգչային ծրագրեր, թե՞ ոչ, այլ անհրաժեշտ տեղեկություններ)

 

 

Աղյուսակ 5

 

Լրացուցիչ տեղեկություններ3

 

 

_______________________________________

կուսակցության իրավասու պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

______________________

ստորագրություն

 

___________________

3Լրացվում է «Այլ մուտքեր» կամ «Այլ ելքեր» տողերի բացվածքը (առկայության դեպքում), կուսակցության հաշվին մուտք եղած և վերադարձված (օրինակ՝ օրենքով չթույլատրված աղբյուրներից ստացված և վերադարձված նվիրատվություններ), կուսակցության հաշվից ելքագրված և վերադարձված (օրինակ՝ վճարված և վերադարձված ընտրագրավներ), ինչպես նաև Կուսակցության կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2024 թվական: