Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2009-01.01.2010)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1397
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.12.2008
Дата вступления в силу
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

 

«2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը` 600000 դրամ:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, և դրանով կատարված փոփոխությունները և լրացումը ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից և գործելու են մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-206-Ն